Վարչապետ
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստնա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը: Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Ճապոնիայի վարչապետը մտադիր է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքել
Ճապոնիայի կառավարությունն առաջվա պես կողմնակից է այն քաղաքականությանը, որն ուղղված է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների վատթարացմանը: Այդ մասին վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է խորհրդարանի արտահերթ՝ 210-րդ նստաշրջանի բացմանն իր ծրագրային ճառում: «Ուկրաինայի իրադրության պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են բարդ իրադրությունում, բայց մենք կողմնակից ենք տարածքային խնդիրը լուծելու և հաշտության համաձայնագիր կնքելու…
Վարչապետը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումը սահմանագոտի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Վարչապետը կարևորել է…
Բլինքենը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ…
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքին կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ…
Մենք երբեք այնպիսի թուղթ չենք ստորագրի, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կդնի կասկածի տակ
Վարչապետի այս ելույթից հետո համացանցում տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվեցին, թե իբր փաստաթուղթ է ստորագրվել կամ ստորագրվելու: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում կոչ է արել մանիպուլյացիաների չտրվել: «Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- նշել է վարչապետը:
Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»-,գրել է նա։
Վարչապետի հայտարարությունից հետո քաղաքացիները ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անում.ուղիղ
Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի դիմաց։ Նրանք վրդովված են վարչապետի այն հայտարարությունից, թե ինքը մտադիր է ստորագրել մի փաստաթուղթ, որը խաղաղություն կերաշխավորի։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալու ծանր որոշումների։ Նա նաև ասել էր, որ դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ…
ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իմ սեղանին է․ Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե կարիք կա՞ ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու, նշեց՝ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իր սեղանին է: «Մենք պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը: Քանի այդ որոշումը չենք կայացրել, ուրեմն գտնում ենք, որ դրա կարիքը չկա. ոչ թե նրա համար որ ագրեսիա չկա, այլ…
Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել. Փաշինյան
Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռկակողմ հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով ճանապարհների…
Հայաստանը սպառնալիք չէ և երբևէ չպիտի լինի Վրաստանի համար. Նիկոլ Փաշինյան
Փառք Աստծո, Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ են: Այն դինամիկան, որ հաստատվել է, մեզ հիմք է տալիս մեծ լավատեսությամբ լցվել Վրաստանի հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Այս մասին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: Վարչապետը պարզաբանեց՝ Վրաստանի հետ հարաբերությունները լավ են, քանի որ ՀՀ Կառավարությունը բանաձև…
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը։
Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը. Վարչապետի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով: «Սիրելի՛ ժողովուրդ, Սիրելի՛ հայրենակիցներ, 31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։ Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն…














