Վրաստանում քովիդից մահերի թիվը հատեց 10 հազարի շեմը

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4610 նոր դեպք, ապաքինվել են ևս 2624-ը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդի 715865 դեպք, որոնցից առողջացել են 655129-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 10003 պացիենտներ, որոնցից 42-ը վերջին 24 ժամվա ընթացքում։

Ամենաթարմ