ՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը` կորոնավիրուսը հաղթահարելու համար

Հրապարակող՝

ՄԱԿ-ը ահազանգում է Իսրայել-Լիբանան նոր հակամարտության վտանգի մասին

Ամենադիտվածներ

Երեկ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է բանաձև։ Նշելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված աննախադեպ հետևանքների մասին՝ կազմակերպությունը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կոնորավիրուսը։

Բանաձևով ՄԱԿ-ը վերահաստատում է միջազգային համագործակցության շրջանակներնում իր վրա վերցրած պարտավորվածություններն ու ՄԱԿ կառույցների առանցքային դերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ տարվող պայքարում։

Առաջարկվում է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն առաջնորդի և համակարգի անցկացվելիք համաշխարհային միջացառումները։

Բանաձևը նշում է այն հսկայական վնասները, որոնք կորոնավիրուսի պատճառով կրում են աշխարհի բոլոր երկրների հասարակություններն ու տնտեսությունները, տուրիզմն ու առևտուրը, այն ավերիչ վնասները, որոնք վարակը հասցրել է մարդկանց կենսակերպին, առավել ևս երբ խոսքը գնում է ամենաաղքատ ու խոցելի խմբերի մասին, որոնց կյանքը շատ ավելի մեծ վնասներ է կրել։ վնա

Բանաձևը նաև ընդգծում է, որ պանդեմիայի պայքարի ժամանակ պետք է պահպանվեն մարդու իրավունքներն, ու բացառվի խտրականության, ռասիզմի ու քսենոֆոբիայի որևէ դրսևորում։

Աղբյուրը` infocom.am:

Ամենաթարմ