Մակարոնի օգտակար հատկությունները

Ամենադիտվածներ

Ցորենի պինդ տեսակներից պատրաստված մակարոնն օգտակար է մարդու առողջության համար։ Կազմվածքին հետևողները նույնպես կարող են օգտագործել, քանի որ այն ունի օգտակար հատկություններ։ Այս մասին նշել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։

Ըստ մասնագետի՝ մակարոնը կարող է իջեցնել շաքարի մակարդակն արյան մեջ, իսկ օգտագործման միակ հակացուցումն այն է, որ գլյուտենը կարող է չմարսվել։

«Մակարոնը մեծ քանակությամբ կլեյկովին է պարունակում՝ սպիտակուց, որը դանդաղեցնում է ածխաջրերի ներծծումն ու իջեցնում է գլիկեմիկ ինդեքսը, գլյուկոզայի ներծծումն արյան մեջ և դրա մակարդակը։ Ածխաջրերը, որոնք գոյանում են մակարոնի տրոհման ժամանակ, մեզ կուշտ են պահում բավական երկար ժամանակ»,- ասել է մասնագետը։

Սննդաբանը նաև խորհուրդ է տվել մակարոն օգտագործելիս քիչ եփել այն։

Ամենաթարմ