fbpx
Աշխարհ

Մակեդոնիայում թուրքական բանկի մասնաճյուղ են թալանել

Մակեդոնիայում թալանել են թուրքական «Հալքբանկ»-ի՝ Սկոպյեում գտնվող մասնաճյուղը, այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը: Տեղեկությունը հաստատել է Մակեդոնիայի ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ 4-5 անհայտ անձինք, որոնք զինված են եղել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով, ներխուժել են բանկի տարածք և ծեծի ենթարկել աշխատակիցներին: Դրանից հետո բանկը թալանվել է:

Առայժմ հստակ չէ, թե որքան գումար են տարել բանկից հանցագործները: Նրանց հաջողվել է փախուստի դիմել, հանցախմբի գտնվելու վայրը նույնպես անհայտ է:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ