Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ իսլամի ծայրահեղ դրսևորումների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Ըստ Մակրոնի՝ ծայրահեղ իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային նշանակություն ունեն Ֆրանսիայում։
Մակրոնը նմանատիպ երևույթների դեմ գործնական քայլերի մասին խոսելիս ասել է, որ այսուհետև Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա կարգելվի։ Նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում Ռամազան տոնի ժամանակ։
Ռամազանը մահմեդականների լուսնային օրացույցի 9-րդ ամիսն է: Այն համարվում է սուրբ ամիս՝ հոգևոր մաքրության և ամենախիստ պասի ժամանակը: