Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնի համար առաջարկել է Atos ՏՏ-կորպորացիայի գլխավոր տնօրեն և հանրապետության էկոնոմիկայի ու ֆինանսների նախկին նախարար Թիերի Բրետոնին թեկնածությունը։ Ավելի վաղ Եվրախորհրդարանը մերժել էր Սիլվի Գուլարի թեկնածությունը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բրետոնը Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2005-2007 թվականներին, դասավանդել Հարվարդի բիզնեսի դպրոցում:
Եվրախորհրդարանի պատգամավորները սեպտեմբերի 30-ին մերժել են Եվրահանձնաժողովի նոր կազմում պաշտոնների համար Ռումինիայի և Հունգարիայի կողմից առաջադրված թեկնածությունները «շահերի կոնֆլիկտի» առկայության կասկածների պատճառով: Ռումինուհի Ռովանե Պլումբը հավակնում էր տրանսպորտի գծով եվրակոմիսարի պաշտոնին, իսկ Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Լասլո Տրոչանին պետք է զբաղվեր ԵՄ-ի ընդլայնմամբ և հարևանության քաղաքականությամբ:
Հոկտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը նույն պատճառով մերժել է հաստատել Գուլարի թեկնածությունը ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնում: Այդ պատճառով Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովի նոր կազմի պաշտոնակալությունը նոյեմբերի 1-ից հետաձգվել է դեկտեմբերի 1-ը: Նոր Եվրահանձնաժողովում կլինի 27 եվրակոմիսար՝ մեկական՝ ԵՄ-ի յուրաքանչյուր երկրից (բացառությամբ հանրակցությունը լքող Մեծ Բրիտանիայի) , ներառյալ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: