fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ը Թուրքիայի արդարադատության համակարգը կարգավորելու կոչ է անում

Փաստաբանների միջազգային կոալիցիան հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը խաթարվում է հազարավոր դատավորների և դատախազների պարբերական ազատումներով կամ բանտարկմամբ: Այս մասին գրում է The Guardian-ը:

2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից սկսված պաշտոնատար անձանց զտումը հանգեցրել է նրան, որ կասկածյալները ահաբեկչության համար դատապարտվել են առանց ստույգ ապացույցների:

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին ուղղված 25 էջանոց փաստաթուղթը անհապաղ գործողությունների կոչ է անում՝ Թուրքիայում իրավաբանական մասնագիտության ներկայացուցիչների պարբերական և համատարած հետապնդման պատճառով:

Հայտարարության մեջ նշվում է, որ արդեն մտավախություններ են եղել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ մինչև հեղաշրջման փորձը, սակայն այդ ժամանակվանից դատական իշխանության անկախությունը խախտվել է կամայական կալանավորումների, ձերբակալությունների և փաստաբաների հետապնդումների արդյունքում:

Ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել է 4260 դատավոր ու դատախազ:

Դրանցից 634-ը դատապարտվել են ահաբեկչության մեղադրանքներով: Եվս 1546 փաստաբաններ քրեական պատասխանատվության են ենթարկվել և 311-ը ընդհանուր առմամբ դատապարտվել են 1967 տարվա ազատազրկման:

Անգլիայի և Ուելսի Իրավաբանական ընկերության նախագահ Սայմոն Դևիսն ասել է, որ դատավորների և դատախազների անկախությունը Թուրքիայում պարբերաբար խափանվում է 2016-ին չհաջողված պետական հեղաշրջումից հետո։ «Գործող իրավաբանները տեղեկացնում են ահաբեկումների և սպառնալիքների մասին։ Այս սպառնալի իրավիճակը խափանում է յուրաքանչյուր քաղաքացու իրավաբանական ներկայացուցչություն ու արդար դատավարություն ունենալու իրավունքը, ինչը կարող է բացատրել, թե ինչու են Թուրքիայի քաղաքացիներն ավելի քան 57 հազար խնդրագիր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2017 թվականին»։

Մոտ 500 վարչական աշխատակիցներ, որոնք աշխատում են Թուրքիայի Գերագույն դատարանում, Պետական խորհրդում, Հաշվիչ պալատում և Դատավորների ու դատախազների խորհրդում, նույնպես ազատվել են, և միայն ութն են վերականգնվել իրենց պաշտոններում։
Հաշվետվությունում, որն ուղարկվել է ՄԱԿ, ասվում է. «Բազմաթիվ օրենսդրական և սահմանադրական լրացումները Թուրքիայի կառավարությանն աննախադեպ վերահսկողություն են տրամադրել դատական և դատախազական իշխանությունների հանդեպ՝ դրանով իսկ խափանելով դատական և դատախազական իշխանության անկախությունը, ինչպես նաև օրենքի գերակայությունը։

Այդ լրացումներն օգտագործվել են իրավաբաններին հետապնդելու նպատակով, ոչ միայն անհամաձայններին ճնշելու, այլ նաև իրավաբանների կատարած աշխատանքի սահմանափակման և քրեականացման համար՝ իրենց իսկ մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Պետական հեղաշրջումից հետո 24 ժամվա ընթացքում 2740 դատավորներ և դատախազներ հեռացվել են պաշտոններից՝ իսլամ քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապ ունենալու պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ