Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մարտի 9-ին այցով կմեկնի Իրան: Այդ մասին հայտնում է Report-ը` դիվանագիտական աղբյուրին հղումով:
Նշվում է, որ Մամեդյարովը Թեհրանոմ մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա, մասնավորապես` իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: