«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ ձեռք բերել նոր ֆուտբոլիստների վնասվածք ունեցողներին փոխարինելու համար:
«Դա իմ գործը չէ, բայց հունվարին մենք չենք նախատեսում խաղացողների գնում։ Մենք մեծ գումարներ չենք ունեցել ամռանը տրանսֆերներ անելու համար, չունենք նաև այժմ:
Հույսը դնում ենք մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների՝ Հարվուդ – Բելլիսի, Էրիկ Գարսիայի և ակադեմիայի այլ սաների վրա։ Մենք ունենք երիտասարդ, տաղանդավոր խաղացողներ, որոնց վրա կարող ենք ապավինել։
Կոմպանին հիանալի մարդ է, նա շատ օգտակար էր ինձ և ակումբին, սակայն նա որոշեց հեռանալ «Անդերլեխտ», – ասել է Գվարդիոլան Soccer Saturday-ի եթերում։