«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պատժել ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուին թիմի մարզումներին չներկայանալու համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ ՄՅՈւ-ն բելգիացուն կտուգանի 400 հազար եվրոյի չափով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին օրերին Լուկակուն մարզվում է «Անդերլեխտի» հետ։