«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, մանկունիացիները կապ են հաստատել հոլանդացի ֆուտբոլիստի գործակալի հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ 26-ամյա խաղացողի ներկայացուցիչը Ռաֆայելա Պիմենտան է։
«Ինտերը» պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե իրեն առաջարկեն 50 միլիոն եվրո, բայց ենթադրվում է, որ տրանսֆերի իրական գումարը կկազմի առնվազն 60 միլիոն:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 15 հանդիպում և դարձել գոլի հեղինակ։ Նրա վիճակագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: