Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հացման՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ուսումնական բոլոր հաստատությունների աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար, և իրենց աշխատավարձից պահումներ չեն լինելու:
Նշենք, որ աշխատավարձերի նվազման մտահոգություն առաջացավ, երբ նախարարությունը հայտարարեց, որ մինչև մարտի 23-ը բոլոր ուսումնական հաստատությունները (մանկապարտեզ, դպրոց, քոլեջ, համալսարան), կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, փակ են լինելու: