Հայտնի են Մոհամեդ Սալահի՝ «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի մանրամասները։
Այժմ 30-ամյա ֆուտբոլիստը շաբաթական վաստակում է ավելի քան 350 հազար ֆունտ ստերլինգ։ Բոնուսների հետ միասին նրա աշխատավարձը կարող է հասնել շաբաթական մոտ 400 հազարի, հայտնում է The Atheltic-ը։
Ըստ աղբյուրի՝ մինչ մերսիսայդցիների հետ նոր համաձայնագրի կնքումը, Սալահի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան»:
Եթե հարձակվողը չերկարաձգեր պայմանագիրը, ապա հունվարի 1-ից կարող էր բանակցել այլ ակումբների հետ, քանի որ նրա նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։