fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ:

Նրա պաշտպան Արսեն Միրտչյանը միջնորդեց հետաձգել նիստը: Դատարանը որոշեց ընդմիջել այն, որ բժիշկի հետ խորհրդակցեն՝ արդյոք նա կարող է մասնակցել նիստին, թե՝ ոչ: Շտապօգնության բժիշկը տեղեկացրեց որ Մամվել Գրիգորյանը ի վիճակի չէ այլևս ներկա լինել նիստին։

Այդ հանգամանքը հաշվի առնելով` նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 2-ին։,

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը այսօր դատարան է բերվել շտապօգնության մեքենայով: Նա դատական նիստերի դահլիճ էր բերվել անվասայլակով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ