fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դարձյալ վատացավ․ նրան դուրս հանեցին դահլիճից

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքազգացողությունը դարձյալ վատացավ իր գործով դատական նիստին ժամանակ։ Նրան շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից, դատարանը 10 րոպե ընդմիջում տվեց։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատ էր եղել։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս էին հանել նիստերի դահլիճից։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այս նիստին նույնպես միջնորդություն ներկայացրին դատարանին՝ որպես խափանման միջոցը կիրառել 5 միլիոն ՀՀ դրամ գրավը՝ կրկին մատնանշելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ այս նիստին դատարանը պետք է քններ Մանվել Գրիգորյանի դատական գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից առանձնացնելու որոշումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ