Մանվել Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար դատական նիստը հետաձգվեց

Հրապարակող՝

Մանվել Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև 14։00-ն:

Պատճառն այն է, որ Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր:

Պաշտպանները հայտնեցին, որ եղել են «Նաիրի» բկ-ում, բժիշկները Մ․ Գրիգորյանին թույլատրել են ներկա գտնվել դատական նիստին, ինչին ամբաստանյալը համաձայն է։ Ամբաստանյալի պաշտպաններն ասացին, որ տեղափոխման խնդիր կա, քանի որ Մ․ Գրիգորյանին կաթիլային սարք է միացված։ Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև ժամը 14։00-ը՝ Մանվել Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Ամենաթարմ