Չինաստանը Ուկրաինային կտրամադրի 1,57 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Հրապարակող՝

Չինաստանը դեմ է արտահայտվել միակողմանի պատժամիջոցներին

Ամենադիտվածներ

Չինաստանի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի մոտ 1,57 մլն դոլար մարդասիրական օգնության լրացուցիչ խմբաքանակ։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

Նա նշել է, որ Չինաստանը դա արել է իրավիճակի զարգացմանն ու կարիքներին համապատասխան։

«Չինական կողմը կշարունակի կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հումանիտար իրավիճակի հարթման գործում և մտադիր է նպաստել հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»,- հավելել է Վան Վենբինը։

Ամենաթարմ