fbpx
Սպորտ

Մարդիկ ցանկանում են, որ Բարսան հաղթի ՉԼ-ն, բայց մենք նույն տնտեսական մակարդակի վրա չենք, ինչ Սիթին, Ռեալը. Չավի

Չավին խոսել է «Բարսելոնայի» տրանսֆերային ծրագրերի վրա ֆինանսական սահմանափակումների ազդեցության մասին։

«Մենք շատ, շատ կախված ենք ֆինանսական վիճակից։ Մարդիկ պետք է հասկանան, որ մենք շատ լուրջ տնտեսական վիճակ ենք ժառանգել։ Եթե ​​անցյալ տարի չլիներ լծակները, մեզ համար շատ դժվար կլիներ տիտղոսներ նվաճել հաստատ։

Ակումբը տիտանական ջանքեր է գործադրում վերականգնելու մրցունակությունը, որն ունեցել է Բարսան իր պատմության ընթացքում: Իսկ այս տարի մենք նույն պայմաններում ենք, ինչ անցյալ տարի, եւ գուցե ավելի վատ։ Կարող է չկարողանանք ստորագրել մեր ուզածներին, դա է իրականությունը։

Մարդիկ պահանջում են հաղթել Լա Լիգան, Չեմպիոնների լիգան, բայց մենք նույն մակարդակի վրա չենք, ինչ մյուս ակումբները։ Մենք նույն տնտեսական մակարդակում չենք, ինչ «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Մադրիդը» կամ «Յուվենտուսը»:

Մենք չենք կարող ասել. «Մեզ դուր է գալիս խաղացողը, վերցնում ենք նրան»: Մենք աշխատում ենք FFP-ի սահմաններում»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ