Ո՞րն է մարդու մարմնի ամենամեծ օրգանը

Ամենադիտվածներ

Մարդու մարմնի ամենամեծ օրգանը մաշկն է։ Այն ոչ միայն պաշտպանում է օրգանիզմը վարակներից ու հիվանդություններից, այլ նաև կարգավորում է մարմնի ջերմաստիճանը և մասնակցում վիտամինների արտադրությանը։

Առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, այն կշռում է ամբողջ մարմնի քաշի 20%-ը, իսկ ենթամաշկի հետ միասին՝ ավելի քան 50%-ը։ Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, իսկ հաստությունը՝ մինչև 4 մմ։

Մաշկի մասին որոշակի գիտելիքներ իմանալը մեծապես կօգնի, որպեսզի ձեր մաշկային ծածկույթի խնամքին ավելի մեծ դեր հատկացնեք:

Մաշկն ունի երեք շերտ՝

վերնամաշկ (էպիդերմիս), որը հանդես է գալիս որպես անջրաթափանց պատնեշ և պարունակում է բջիջներ (մելանոցիտներ), որոնք գունավորում են ձեր մաշկը

բուն մաշկ (դերմիս), որը պարունակում է խիտ շարակցական հյուսվածք, մազարմատներ և քրտնագեղձեր

ենթամաշկ (հիպոդերմիս), որը պարունակում է ճարպաբջջանք և շարակցական հյուսվածք:

Ամենաթարմ