RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի իդեալական տղամարդկանց ցանկը համալրվել է եւս մեկ անձով։ Ավելի ճիշտ, այդ անձը ցուցակից ոչ մի տեղ «չէր էլ հեռացել»։
«Կարող էի ասել, որ իդեալական տղամարդկանց իմ ցանկը, որը վարում եմ Instagram-ում, համալրվել է Քվենտին Տարանտինոյով, սակայն այդ գեղեցիկ տղամարդն այնտեղից երբեք դուրս չի եկել՝ դեռ այն ժամանակներից, երբ մենք տասնչորս տարեկան էինք, սովորում են կարճ սեւ տաբատներ կրե, կարճ սեւ մազերով ու սպիտակ վերնաշապիկ Ումա Թուրմանի նման եւ հիացմունքից շնչահեղձ լինելով՝ հավաքում էինք «Քրեական ընթերցվածք»-ի փազլները՝ գրեթե կաթվածահար հիացմունքից, որ կինոն կարող է այդպիսին լինել։
https://www.instagram.com/p/B05h0nOjqjQ/
Իսկ այսօր ավելացավ այս զբոսանքը Կրեմլում եւ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցի այս հատվածը․ «Ես ցանկանություն չունեմ քաղաքականապես կոռեկտ մնալ իմ ստեղծագործության մեջ։ Ես կոնկրետ պատմություն եմ ներկայացնում, որը տեղի է ունենում կոնկրետ ժամանակահատվածում։ Ես չեմ հավատում հանրության հետ փոխզիջումներին»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Նշենք, որ օրերս Մարգարիտա Սիմոնյանը Instagram-յան էջում նշել էր, որ իր համար իդեալական տղամարդ է շարունակում մնալ ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը։