Կունենանք երրորդ երեխան․ Մարգարիտա Սիմոնյանն ընտանիքի կյանքից մի դրվագ է հրապարակել

Ամենադիտվածներ

RT լրատվական հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ նրա որդին՝ Բագրատը, բարեկամներից մեկի օգնությամբ հայերեն է սովորում:

Տեսանյութին կից նա հետևորդներին մի հետաքրքիր պատմություն է ներկայացնել այն մասին,  թե ինչպես է մի օր իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, ելակը ձեռքին, որդուն հայերեն հարցրել, թե դա ինչ է:

Արձագանքելով հարցին՝ երեխան նշել է, որ դա ելակ է, սակայն հայրը երևանյան բակային լեզվով ուղղել է որդուն՝ ասելով, որ այն «կլուբնիկ» է:

«Տիգրան ջան, կլուբնիկը հայերեն ելակ է»,- նրբանկատորեն ուղղել է Սիմոնյանի ազգականը:

Ինչպես պատմել է Մարգարիտան՝ Տիգրանը որոշ ժամանակ մտածելուց հետո շրջվել է իր կողմն ու ասել. «Դե ինչ, կունենանք երրորդ երեխան»:

https://www.instagram.com/p/B3uNEgniesb/

Ամենաթարմ