Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը Հայաստանի առաջնությունում

Ամենադիտվածներ

Գրոսմայստեր Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին շախմատի ֆեդերացիայից: Կուրսովան չի շարունակի մասնակցությունը ներքին առաջնությանը առողջական խնդիրների պատճառով:

Կանանց Հայաստանի առաջնությունում կայացել է 5 տուր: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Մարիա Գևորգյանը: 3,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը, 2,5- ական` Աննա Խաչատրյանը, Արփինե Գրիգորյանը և Մարիամ Ավետիսյանը:

Առաջնության ավարտին մնացել է 4 տուր:

Ամենաթարմ