Իրավական

Մարտի 1-ի գործով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա

2008-ի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ սպանելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայի» դիմաց ստացել էր հրազենային վնասվածք՝ որովայնի շրջանում, այնուհետ տեղափոխվել էր Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ և մահացել էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ