Մարտունիում ընտրեցին համայնքի ղեկավարին

Հրապարակող՝

Վարչապետի ելույթը՝ Էջմիածնի հիմնադրման օրվան նվիրված հանդիսավոր նիստին (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Մարտունի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում ընտրվեց համայնքի ղեկավարը։

Ընտրությամբ համայնքապետ դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Հովհաննես Հովեյանը։

Նա շնորհակալություն է հայտնել՝ այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար ու վստահեցրել, որ համատեղ աշխատանքով արդարացնելու են իրենց ընտրողների սպասելիքները։

Նշենք, որ համայնքապետի երդման արարողությունը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ Մարտունու մշակույթի տանը, իսկ ավագանու առաջին նստաշրջանի գումարումը՝ դեկտեմբերի 27-ին։

Ամենաթարմ