Երևան

Մարությանը ներկայացրել է Երևանի առաջին սքեյթ-պարկն ու շների զբոսայգին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է Երևանի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսայգին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ընդամենը 2 տարի առաջ այս գոտին եղել է անխնամ ու քայքայած վիճակում, եղել է զավթված սրճարաններով ու ապօրինի կառույցներով։

Ըստ աղբյուրի՝ շների զբոսանքի այգին 12 վարչական շրջաններում կառուցվելիք նմանատիպ զբոսայգիներից առաջինն է։ Այստեղ կան կենդանիների համար վարժասարքեր, ինչպես նաև առանձին հատվածներ մեծ ու փոքր շների համար։

Ինչ վերաբերվում է սքեյթ-պարկին, ապա այն կառուվել է ամենաբարձր չափանիշներով ու բարձրակարգ նյութերով։

Ավելի մանրամասն՝ աղբյուրում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ