Դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի և ՀՀ սպորտի վարպետի կոչումներ է շնորհվել 40 մարզիկի։
Կոչումները մարզիկներին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Շնորհավորելով մարզիկներին` նա հույս է հայտնել, որ գալիք տարում նրանք կունենան նոր նվաճումներ.
«Վստահ եմ, որ 2020 թվականը լինելու է նոր ձեռքբերումների և հաջողությունների տարի: Համոզված եմ՝ դուք մեզ ուրախության բազում առիթներ եք պարգևելու»,- ասել է Գ. Թամրազյանը՝ ընդգծելով, որ այս կոչումները համառ և տքնաջան աշխատանքի արդյունք են:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել հետևյալ մարզիկներին՝
Հրաչյա Մարգարյան
Շանթ Խաչատրյան
Սլավիկ Գալստյան
Սահակ Հովհաննիսյան
Զավեն Իգիթյան
Մոնթե Մխիթարյան
Կարեն Ավագյան
Կարեն Մարգարյան
Արա Աղանյան
Փայլակ Միրզոյան
Մհեր Ջանիկյան
Արթուր Հովհաննիսյան
Գոռ Ներսեսյան
Կարեն Տոնականյան
Վահագն Չալյան
ՀՀ սպորտի վարպետի կոչման են արժանացել հետևյալ մարզիկները՝
Իրենա Մուրադյան
Միլենա Գևորգյան
Ալա Գևորգյան
Եվա Կարապետյան
Եվա Ավագյան
Էդուարդ Ճաղարյան
Դավիթ Մարաբյան
Մհեր Մարկոսյան
Արման Ավագյան
Հայկ Մելիքյան
Ռազմիկ Քուրդյան
Լյովա Գևորգյան
Արման Բաղդասարյան
Էդգար Բադալյան
Էրիկ Խաչատրյան
Վարսիկ Գրիգորյան
Գևորգ Հազարումյան
Սամվել Խաչատրյան
Համլետ Մարտիրոսյան
Էրիկ Բաղդասարյան
Սևակ Նիկողոսյան
Նշան Անտոնյան
Կարեն Երանոսյան
Նինա Կիրակոսյան
Համլետ Պողոսյան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։