«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իրեն նոր մականուն է առաջարկել ու խոսել դրա մասին։
«Ես «Փորձառուն» եմ: Ես շատ փորձառու եմ:
Այժմ ֆուտբոլային առումով ինձ հետ տեղի ունեցողը դեժավյու է: Դա արդեն տեղի ունեցել է ինձ հետ, ես անցել եմ դրա միջով:
Մարզչական աշխատանքում անհրաժեշտ է միայն մեկ բան՝ խելք: Քո կուտակած փորձն ու գիտելիքներն ավելի լավն են դարձնում քեզ», – Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է The New Paper-ը: