Մասիսի բժիշկները երեխայի ծնդունդը ընդունել են արտակարգ պայմաններում

Հրապարակող՝

kintero

Մասիսի բժշկական կենտրոնը Facebook- ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մայիսի 5–ին ընդունել է երեխայի ծնունդ արտակարգ պայմաններում։

«05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ` արտակարգ:

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:

Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:

Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար:

Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը…

Կեցցե´ք…»,– ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=539779489915096&id=148348179058231&__xts__[0]=68.ARA-S09SUdKl8S7Y76LBpS7F9y3lbc5pfoQsuCoxpK32gXC5Olf7BUwL4-glZJlgrBRwKX_Zdcp_ueQC97bTTIs6cF-8X-qUP6GyT9iGlXclCqFaY3xIZXmtv8wP7d7OltzCc9pPQN70M8owOgTli1FXb90zbCHd-AlryIVSnjf7gKbbrDeQOOkjfbuw74sVfd_1YbmBgns0UcNFVA3zGQMct51F0pSh1JmFvt-UZTbXl8eXwDxOPgYjmd7FzF2owNpUmDhR90T9xazfbMi3JzvlA_lk59vWUrAcoRbp-UyxKSK_h3cA7ferViLLI_3D-s5g6rctNJMnYlFmxwUZLmU&__tn__=-R

Ամենաթարմ