2020թ. փետրվարի 12-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի վեց թեկնածուների գրանցման փաստաթղթեր:
Իսկ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ է ներկայացրել միայն Արցախի Պահպանողական կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ԿԸՀ պաշտոնական կայքից։
Նշված վեց թեկնածուների ցանկում է նաև ներկայումս Արցախի ԱԳ ղեկավար Մասիս Մայիլյանը։

