ТАСС գործակալության հաղորդմամբ՝ ռուս մասնագետները փորձաքննության են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հագուստը, որով նա եղել է հիվանդանոց տեղափոխելիս:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նավալնիի իրերը գտնվում են իրավապահների մոտ և պետք է փորձաքննության ենթարկվեն:
Այսօր ռուս բլոգերը պահանջել էր վերադարձնել իր իրերը: Նավալնիի խոսքով՝ հագուստը կարող է լինել կարևոր ապացույց, որովհետև իր մարմնի վրա թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել:
«Մինչ նախաքննական ստուգման 30 օրերը օգտագործվել են, որպեսզի թաքցնեն այդ կարևոր ապացույցները: Ես պահանջում եմ, որպեսզի իմ իրերը փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ»,- շեշտել է ռուս ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ Նավալնիի մոտ հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութ: Նույն նյութը հայտնաբերվել է նաև ջրի շշում, որը Նավալնիի մտերիմները վերցրել են հյուրանոցի համարից: Իսկ ռուս բժիշկները պնդում են, որ կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում թունավոր նյութ չի հայտնաբերվել: