Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատրաստվում են մասնակցել Էլիզաբեթ II-ի գահակալության պլատինե տարեդարձին

Ամենադիտվածներ

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, պատրաստվում են մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակի տոնակատարությանը: Նրանց ժամանումը Մեծ Բրիտանիա սպասվում է հունիսի 1-ին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է բրիտանական The Times թերթը։

Ըստ հրապարակման՝ զույգը «հնարավոր է՝ այսօր ժամանել է Լոնդոն»։ Ակնկալվում է, որ նրանք հինգշաբթի օրը առանձին կմասնակցեն պաստառների կրման արարողությանը, իսկ ուրբաթ օրը՝ Սուրբ Պողոսի տաճարում՝ պատարագին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը թագավորական ընտանիքի անդամներից «բացառել էր» իր թոռանը՝ արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, ովքեր Բուքինգհեմյան պալատի պատշգամբից կդիտեն նորին մեծության գահի 70-ամյակին նվիրված զորահանդեսը։

Միևնույն ժամանակ, թագուհու ներկայացուցիչներն ընդգծել են, որ արքայազնն ու նրա կինը մնում են «ընտանիքի սիրելի անդամները» և «կհրավիրվեն այլ միջոցառումների»։ Անմիջապես դրանից հետո Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ իրենք «ոգևորված են և պատիվ ունեն հունիսին երեխաների հետ մասնակցել թագուհու պլատինե հոբելյանի տոնակատարությանը»:

Եղիսաբեթ II-ի գահակալության տարեդարձի, ինչպես նաև այս տարի նշվող միապետի 96-ամյակի առթիվ հանդիսավոր միջոցառումները կսկսվեն հունիսի 2-ին։ Տոնական միջոցառումների գագաթնակետը կլինի հունիսի 5-ին նախատեսված շքերթը, որին կմասնակցի 10 հազար մարդ:

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը մոտ երկու տարի առաջ հայտարարեցին, որ մտադիր են հրաժարվել բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից և ապահովել ֆինանսական անկախություն։

Ամենաթարմ