«Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալը նկարահանելու են Նոր Զելանդիայում

Հրապարակող՝

«Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալը նկարահանելու են Նոր Զելանդիայում

Ամենադիտվածներ

«Մատանիների տիրակալը» ֆենթեզի եռերգության հիման վրա նոր սերիալի նկարահանումներն անցկացվելու են Նոր Զելանդիայում: Այդ մասին հայտնել է Amazon ընկերությունը:

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ սերիալի հեռուստատեսային ցուցադրման իրավունք է ձեռք բերել, սերիալ, որը հիմնված է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի եռերգության վրա:

Սերիալն կունենա մի քանի եթերաշրջան, դրանցում կցուցադրվեն սյուժեներ, որոնք նախորդում են եռերգության առաջին մասի՝ «Մատանու եղբայրությունը» վեպի իրադարձություններին: Նաև սպասվում է, որ կնկարահանվեն լրացուցիչ սերիաներ՝ սփին-օֆեր: «Մենք երջանիկ ենք պաշտոնապես հաստատելու, որ Նոր Զելանդիան կդառնա մեր սերիալի նկարահանումների վայրը, որը հիմնված է Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի պատմությունների վրա»,- մամուլի տեղեկագրում մեջբերված են գործադիր պրոդյուսերների՝ Ջեյ դի Փեյնի և Պատրիկ Մաքքեյի խոսքերը:

Ինչպես հաղորդում է Guardian թերթը, Նոր Զելանդիայի գլխավոր մրցակիցը Շոտլանդիան էր: Սակայն, հրատարակության տվյալներով, նկարահանումների վայր դառնալու իրավունքի համար պայքարում Շոտլանդիայի «պարտության» հիմնական պատճառներից մեկը դարձել է Brexit-ի պատճառով ստեղծված անկայուն իրադրությունը: Նկարահանումների անցկացման պարտավորագրի արժեքը կազմել է 1,3 մլրդ նորզելանդական դոլար (823,7 միլիոն ԱՄՆ-ի դոլար): Ըստ թերթի գնահատումների, «Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալն ամենաթանկը կդառնա պատմության մեջ:

Նկարահանումները կսկսվեն առաջիկա ամիսներին Օքլենդում: Նոր Զելանդիայի մայրաքաղաքը՝ Վելինգթոնը, նույնպես դիտարկվում էր որպես նկարահանումներ անցկացման հնարավոր վայր, սակայն այդ գաղափարից ստիպված էին հրաժարվել, քանի որ քաղաքում բոլոր նկարահանող ստուդիաների հարթակներն զբաղեցրել է հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանում է «Ավատար» ֆիլմի սիքվելները: Թոլքինի «Մատանիների տիրակալը» ֆենթեզի եռերգությունը 20-րդ դարի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, այն գրվել է 1937 և 1949 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում: Վեպը թարգմանվել է ավելի քան 30 լեզվով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ 168.am

Ամենաթարմ