fbpx
Արցախ

Մատաղիս-Թալիշ ուղղություններում շարունակվում են որոնողական աշխատանքները

Օգոստոսի 11-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, Մատաղիս-Թալիշ ուղղություններում շարունակվում են որոնողական աշխատանքները

«Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում:

Նշվում է, որ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն հաստատվել է 1634 աճյուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ