Ռուբեն Մաթևոսյանը 80 տարեկան է-Azat TV
Սպորտ

Ռուբեն Մաթևոսյանը 80 տարեկան է

Այսօր Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը տոնում է իր 80-ամյակը։ Սրա կապակությամբ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել։

Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը:

Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ ասք է, հոգեթով ձայնով ու նրբաճաշակությամբ ստեղծված մի պատմություն, որ տասնամյակներ շարունակ արձագանքում է մարդկանց հոգիներում:

Նրա արվեստը լիուլի արտացոլում է ժողովրդի նվիրական իղձերն ու զգացմունքները, հայ մարդու ուրախությունն ու վիշտը, իսկ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, ժողովրդական երգարվեստի այլ նվիրյալների ժառանգությունը նրա շնորհիվ նոր շունչ է ստացել:

Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք սիրելի վարպետին և մաղթում արևշատություն, ամուր առողջություն և անսպառ ներշնչանքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ