Հաջորդ ամիս կլրանա «Մատրիցա» գիտաֆանտաստիկ ֆիլմի 20-րդ տարեդարձը: Ֆիլմը էկրաններին է հայտնվել 1999 թվականին, կինոարտադրության համար երբևէ եղած ամենալավ տարվա ընթացքում: Ֆիլմն իր պրեմիերայից 2 ամիս հետո մեծ ճանաչում գտավ և մինչև հիմա էլ շարունակում է մնալ էկրաններին, և ակներևաբար մեծ ազդեցություն է ունեցել այլ ֆիլմերի վրա, որոնք նկարահանվել են նոր դարաշրջանում:
Մատրիցայի հաջողության և երկարատև ազդեցության գաղտնիքը ոչ միայն ֆիլմի անձնակազմն է, այլ նաև անհավանական սպեցէֆֆեկտները և կիբերպանկյան խճճված պատմությունները: Անցել է արդեն քսան տարի և չնայած «Մատրիցայի» ոչ բոլոր հերոսներն են բլոքբաստերներ դարձել, նրանցից շատերին դեռ կարող ենք տեսնել մեծ և փոքր էկրաններին:
Ուրեմն, եկեք ճամփորդենք «Նավուխոդոնոսորով» և տեսնենք, թե ինչպիսին են եղել «Մատրիցայի» հերոսներն առաջ և ինպիսին են հիմա:
Կիանու Ռիվզ (Նեո)
Եթե դուք չգիտեք, թե ինչով է զբաղվել Կիանու Ռիվզը 20 տարի այն բանից հետո, երբ ստացել է «Մատրիցա» ֆիլմի այն դերը, որը մերժել էր Ուիլ Սմիթը, ուրեմն ձեր անունը հավանաբար Ռիթ Վան Ուինքլ է: «Արագություն» (Speed) և «Ալիքի ծայրին» (Point Break) ֆիլմերի շնորհիվ արդեն հայտնի էքշըն աստղ դարձած Կիանու Ռիվզը մինչև այսօր էլ շարունակում է մնալ էկրաններին:
Մատրիցայից և նրա երկու շարունակություններից բացի Կիանու Ռիվզը նաև հայտնի է իր “Constantine”, “A Scanner Darkly”, “The Day the Earth Stood Still” և “47 Ronin” ֆիլմերում ունեցած դերերով: Նա նաև մի հսկայական քայլ է կատարել՝ խաղալով «Ջոն Ուիկ» տրիոլոգիայի գլխավոր դերում, որի երրորդ մասը կհայտնվի էկրաններին այս տարվա վերջ:
Նա նաև հայտնվել է մի շարք դրամաներում, որոնցից են «Քաղցր Նոյեմբեր» (Sweet November, 2001), «Տունը լճափին» (The Lake Hause, 2006) և այլ ֆիլմեր: Բացի իր Ջոն Ուիկ դերից նա նաև հայտնվել է «Խաղալիքների պատմություն 4»-ում: Բայց նրա երկրպագուները հույս ունեն, որ նա մի օր կհայտնվի Մարվելի կինոարտադրության մեջ և կա նաև հնարավորություն «Բիլի և Թեդի անհավանական պատմությունները 3» կոմեդիայում հայտնելու:
Կերի-Էնն Մոս (Տրինիտի)
Կերի-Էնն Մոսը մինչև 1999 թվականը հեռուստատեսային դերասանուհի էր, բայց նրա դերը «Մատրիցա» ֆիլմում նրա կարիերան ևս մեկ աստիճանով վերև բարձրացրեց և արդեն երկու տասնամյակ է, ինչ նա և՛ ֆիլմերում է հայտնվում, և՛ հեռուստատեսության մեջ: Նրա ձայնը նույնիսկ օգտագործվում է հայտնի Mass Effect վիդեոխաղերում:
Կերի-Էնն Մոսը նկահանվել է նաև Քրիստոֆեր Նոլանի 2000 թվականին նկարահանված «Հիշիր» (“Memento”) ֆիլմում և մի շարք այլ ֆիլմերում, որոնցից են «Շոկոլադը» (“Chocolat”), «Պարանոյա» (“Disturbia”) և «Չամսկրաբեր» (“Chumscrubber”) ֆիլմերը: Ավելի վերջերս նա նկարահանվել է նաև «Պոմպեի» (“Pompeii”) ֆիլմում ինչպես նաև իրական պատմության վրա հիմնված «Ուղեղը կրակի մեջ» (Brain on Fire) ֆիլմում:
Ինչպես «Մատրիցա» ֆիլմի իր մի քանի կոլեգաները, նա նույնպես գտել է իրեն սուպերհերսների շարքում իր Ջերի Հոգարթ դերով Մարվելի վերջերս չեղյալ համարված սերիաներից մեկում: Կերի-Էնն Մոսի հաջորդ դերը կլինի նորվեգական կրիմինալ և դրամա ժանրի Ուստինգի սերիաներում:
Հյուգո Ուիվինգ (Ագենտ Սմիթ)
Հյուգո Ուիվինգի Ագենտ Սմիթը դերը իսկապես սատանայական մի կերպար էր և խորը արհամարհանք ուներ մարդկության հանդեպ: Նա դարձել է տրիոլոգիայի հիմնական հակասական կերպարը և այն փաստը, որ սա նրա ամենահայտնի դերը չէ, շատ բան է ասում Հյուգոյի կարիերայի մասին: Շատ քիչ դերասաններ են, որ հիշվում են ժանրային ֆիլմերում իրենց ունեցած դերերով: Հյուգոն հայտնի է և՛ որպես կործանիչ չարագործ, և որպես ազատամարտիկ պայքարող:
Մատրիցա ֆիլմից հետո Հյուգո Ուիվինգը նկարահանվել է էլրոնդի դերում Մատանիների տիրակալը տրիոլոգիայում և ապա շարունակել իր դերը Հոբիթ ֆիլմերում: Հյուգո Ուիվինգը ձայնավորել է Մեգատրոնին Տրանսֆորմերը ֆիլմում, և խաղացել Վ-ի դերը Վ նշանակում է Վենդետտա ֆիլմում և կամիր գանգի դերը Կապիտան Ամերիկա, առաջին վրիժառուն ֆիլմում: Հյուգոն աննկարագրելի տաղանդ ունի գիտաֆանտաստիկ և ֆենթզի ժանրերում:
Լոուրենս Ֆիշբորն (Մորֆեուս)
Մինչև առեղծվածային Մորֆեուսի կերպարը Լոուրենս Ֆիշբորնը երկար կարիերա է ունեցել և մեզ կարմիր կամ կապույտ հաբերի միջև ընտրություններ առաջարկելուց հետո՝ 20 տարվա ընթքացքում նա նկարահանվել է մի շարք նախագծերում՝ ֆիլմերում և հեռուստատեսությունում:
«Մատրիցա» ֆիլմից հետո Լոուրենս Ֆիշբորնը համագործակցել է հոլիվուդյան այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Քլինթ Իսթվուդը, Ջ. Աբրամսը, Սթիվեն Սոդերբերգը և այլք: Նա նաև ֆավորիտ է համարվել DC և Marvel ժանրերում. նախ մարմնավորել է Փերի Ուայթին«Պողպատե մարդը» և «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմերում, ապա մարմնավորել է Բիլ Ֆոստերին «Մարդ մրջյունը» և «Իշամեղու» ֆիլմերում:
Լոուրեն Ֆիշբորնը կնկարահանվի մի շարք այլ ֆիլմերում, այդ թվում նաև կմիավորվի Կիանու Ռիվզի հետ Ջոն Ուիկ 3 ֆիլմում:
Աղբյուրը՝ CinemaBlend
Թարգմանությունը՝ Azat TV