Ճապոնական «Մացումաե» հիմնադրամը հայտարարում է 2027 թ. գիտական կրթաթոշակների մրցույթ

Հրապարակող՝

Ճապոնական «Մացումաե» հիմնադրամը հայտարարում է 2027 թ. գիտական կրթաթոշակների մրցույթ

Ամենադիտվածներ

Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է 2027 թվականի համար նախատեսված գիտական հետազոտական կրթաթոշակների մրցույթ: Կրթաթոշակները նախատեսված են բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրին կարող են դիմել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում: Դիմելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ Ճապոնիայի համապատասխան գիտական հաստատության համաձայնությունը՝ տվյալ հաստատությունում հետազոտություն իրականացնելու համար:

Կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի հունիսի 1-ից 30-ը: Մանրամասն տեղեկություններ, հայտադիմումի ձևեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր հասանելի են «Մացումաե միջազգային հիմնադրամի» պաշտոնական կայքում:

Հարցերի դեպքում դիմումները կարող են ուղղվել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646) հեռախոսահամարով:

Ամենաթարմ