Հնագետների ներկայացմամբ՝ բեկորները հայտնաբերվել են Սան Բարտոլո հնագիտական վայրում՝ հյուսիսային Գվատեմալայի ջունգլիներում, որը հայտնի է դարձել 2001 թվականին թաղված պալատի հայտնաբերմամբ՝ մ.թ.ա մոտ 100 թվականով թվագրվող մշակված և գունեղ որմնանկարներով, որոնք պատկերում են մայաների ծիսական և դիցաբանական տեսարաններ:
«7 եղնիկ» պատկերանիշով կտորները հայտնաբերվել են Լաս Պինտուրաս բուրգի ներսում: Բանն այն է, որ մայաները հաճախ կառուցում էին ավելի համեստ չափերի կառույցներ ու տաճարներ, հետագայում կառուցում էին ավելի մեծ տարբերակները նախկինների վերևում: Այս բուրգը ի վերջո հասել է մոտ 30 մետր բարձրության։
Հնագույն պատի երկու բեկորները կարող են պարունակել մայաների նախագրագրային օրացույցի ամենավաղ ապացույցները:
Օրացույցի 260 անվանակոչված օրերից մեկի՝ «7 Եղնիկի» որմնանկարի բեկորների վրա հայտնաբերված պատկերը եղնիկի գլխի ուրվագիծ է որը զարդարված է կետով և վերևում գծով, որը 260-օրյա օրացուցային ցիկլի ամսաթվերից մեկն է:
Մինչ այժմ մայաների ամենավաղ օրացույցային նշումը թվագրվում էր մ.թ.ա. առաջին դարով:
Մայաների որոշ համայնքներ այսօր դեռ օգտագործում են հնագույն օրացույցը:
«Այս օրացույցային համակարգը գոյատևել է առնվազն 2200 տարի, որը պահպանվել է մայաների կողմից անհավանական փոփոխությունների, սթրեսի և ողբերգության ժամանակներում», – ասել է Ստյուարտը: