Իմ կյանքը 20 տարեկանում ահավոր էր ինձ համար, բացառությամբ այն, որ ես ծննդաբերեցի երեք հիասքանչ երեխա։ Ամուսինս ինձ անդադար ճնշում էր իր խոսքերով և ֆիզիկապես։
30 տարեկանում նույնպես շատ դժվար էր ինձ համար։ Ես ամուսանլուծվեցի և երեխաներին միայնակ մեծացրեցի։
Իմ 40 տարեկանը նվիրված էր գոյատևելուն։
50 տարեկանում տեղափոխվեցի Նյու Յորք և փորձեցի բացել իմ սեփական բիզնեսը։
60 տարեկանում կյանքը քիչ թե շատ հավասարակշռվեց ինձ համար՝ երեխաներ, թոռներ, աշխատանք։
ԵՒ հիմա արդեն 70 տարեկան եմ և պահանջված եմ ինչպես երբեք։ Ես երբեք անգամ դրա մասին չէի կարող մտածել ու երազել, բայց հիմա իսկապես երջանիկ եմ։
ԵՒ ամեն անգամ երբ իմ կյանքը կտրուկ փոխվում էր՝ ամուսնուց բաժանվելը, երեք երեխա ուրիշ երկրում և անգամ ուրիշ մայրցամաքում դաստիարակելը, ինձ համար անտանելի դժվար էր։
Պատկերացրե՛ք ինքներդ ձեզ, միայնակ կին երեք երեխաների հետ մեկ այլ լրիվ անծանոթ երկրում, որտեղ ոչ բարեկամ ունի, ոչ ընկեր։
Ես աշխատում էի միայնակ, անգամ առանց գործընկերների։
Երբեմն բանը հասնում էր նրան, որ իմ երեխաները ուտում էին գետնանուշի պաստայով սենդվիչներ։ Հավի միս կարողանում էի միայն գնել շաբաթական մեկ անգամ և պատրաստում էի կարտոֆիլի հետ։ Դա իսկական խնջույք էր։ ԵՒ ահա հենց դա էլ սովորեցրեց ինձ և իմ երեխաներին, թե ինչպես գնահատել ամեն մի մանրուք։
Այս մասին պատմում է Մեյ Մասկը՝ Էլոն Մասկի մայրը։
Լիկա Խաչատրյան