ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է մայիսյան եռատոնին նվիրված զանգվածային մարզական միջոցառում հիմնարկում գործող մարզական ինքնագործ միավորման անդամների մասնակցությամբ: Դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բազկամարտի, սեղանի թենիսի, շախմատի, շաշկու մարզաձևերում: Մրցումներում հաղթողները, ինչպես նաև իրենց լավագույնս դրսևորած դատապարտյալները կխրախուսվեն հիմնարկի վարչակազմի կողմից:
Նույն օրը դատապարտյալներն իրականացրին նաև հիմնարկի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Տոնական օրն ամբողջականացվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից։