Աշխարհ

Մայք Պոմպեոն քննարկում է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն քննարկում Է ժամանակի ընթացքում պաշտոնաթող լինելու և ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում Կանզասի նահանգից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: Հունվարի 20-ին այս մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Պոմպեոն «կենտրոնացած Է որպես պետքարտուղար իր աշխատանքի վրա, բայց նա ուշադրության Է առնում նրանց կարծիքն, ովքեր իրեն խորհուրդ են տալիս առաջադրելու սենատորության իր թեկնածությունը Կանզասի նահանգից: Այդ նահանգից սենատոր Փեթ Ռոբերտսն այս ամսին ավելի վաղ հայտարարել Է, որ 2020 թվականի ընտրություններում չի պատրաստվում վերընտրվել, ուստի նրա տեղը թափուր կլինի: Ինչպես ճշտում Է հեռուստաընկերության աղբյուրը, Կոնգրեսի վերին պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն անձամբ համոզում Է Պոմպեոյին գնալ այդ քայլին: Այն մասին, որ պետքարտուղարը լրջորեն Է վերաբերվում նման առաջարկությանը, վկայում Է նրա համաձայնությունը կիրակի օրը հանդիպելու Հանրապետական կուսակցության առաջատար խորհրդատու Ուորդ Բեյքերի հետ: Մինչև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, իսկ այնուհետև պետքարտուղարի պաշտոններում նշանակվելը Պոմպեոն երեք ժամկետ աշխատել Է Կանզասից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ