Մայրիկի՞ն ես շատ սիրում, թե՞ հայրիկին․ Քայլի Ջեների դուստրը պատասխանել է հարցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն այս շաբաթ Էլեն Դեջեներեսի շոուի (The Ellen DeGeneres Show) Burning Questions հատվածում պատասխանել է մի շարք հարցերի:

Մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին հարցերին պատասխանել է մեկամյա դստեր հետ:

Պատասխանելով «Ո՞ւմ ես ամենաշատը սիրում» հարցին՝ Սթորմին ասել է. «Հայրիկին»:

Քայլին թոթվել է ուսերը, նայել է տեսախցիկին ու ժպիտով պատասխանել. «Ամեն անգամ»:

Հաղորդման միևնույն հատվածում դիմահարդարման մագնատը դեռահաս տարիներից մի քանի դրվագ է վերհիշել:

«Մայրս շատ շուտ էր պառկում քնելու և արթնանում էր շատ վաղ, ուստի գաղտնի տուն վերադառնալու համար առավոտյան մինչև 4-ը ժամանակ ունեի»,- հայտնել է Քայլին:

Վերջինիս խոսքով՝ շաբաթներ շարունակ երեկույթներից նույն ժամին վերադառնալուց հետո, մայրը, ի վերջո, հասկացել է իր խորամանկությունն ու արգելել է այդ ժամին վերադառնալ:

Ամենաթարմ