fbpx
Սպորտ

Մբապեն կգերազանցի բոլորին․ Զիդան

«Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին։

«Մբապեն հիմա այստեղ է: Նա կմնա պատմության մեջ։ Կարծում եմ, որ Մբապեն կգերազանցի բոլորին»,- ասել է Զիդանը Telefoot հեռուստաալիքի վավերագրական ֆիլմում, որը նվիրված է 25-ամյա հարձակվողին։

Հունիսի 3-ին մադրիդյան ակումբը հայտարարել էր հարձակվողի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին։ Հունիսի 30-ին ավարտվում է Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որի կազմում նա հանդես է գալիս 2017 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ