fbpx
Սպորտ

Մբապեն Ֆրանսիայի հավաքականի մարզմանը նոր դիմակ է կրել

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ազգային հավաքականի մարզմանը նոր սև դիմակով է մասնակցել։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Հաղորդվում է, որ բժիշկները խաղացողի համար նոր դիմակ են պատրաստել, որն այսօր տրամադրվել է նրան։

Հիշեցնենք, որ Մբապեն վնասել էր քիթը Ավստրիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր ֆրանսիացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Դրանից հետո հարձակվողի համար պատրաստվել էր հատուկ պաշտպանիչ դիմակ, որով նա կարող է մասնակցել հանդիպումներին։ Սակայն Նիդերլանդների հետ հանդիպմանը Մբապեն մնաց պահեստայինների նստարանին։

Երեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին, ֆրանսիացիները Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնեն Լեհաստանի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ