Մբապեն գոլերի քանակով հավասարվեց ՊՍԺ-ի պատմության լավագույն գոլահարին

Երեկ Մարսելում կայացավ Լիգա 1-ի 25-րդ տուրի հանդիպումը, որում «Մարսելը» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍԺ-ին։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ է դարձել:

Ֆրանսիացու համար այս գոլերը 199-րդ և 200-րդն էին ՊՍԺ-ի համար, ինչը օգնեց նրան հավասարվել ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիին (200):

Հատկանշական է, որ այս արդյունքի համար Մբապեին անհրաժեշտ էր 246 հանդիպում, իսկ ուրուգվայցին 301 խաղում է գրանցել նման ցուցանիշ։

Ամենաթարմ