fbpx
Սպորտ

Մբապեի եղբայրը նույնպես կարող է տեղափոխվել Ռեալ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը՝ էթան Մբապեն, կարող է նրա հետ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է El Chiringuito-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» նախատեսում է պայմանագիր կնքել երկու եղբայրների հետ: Այս ամառ Էթանը դեռ 17 տարեկան կլինի, ուստի նրա տեղափոխությունը հնարավոր է միայն հաջորդ ձմռանը։

Էթան Մբապեն խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նախորդ դեկտեմբերին նա իր նորամուտն է նշել ՊՍԺ-ի հիմնական թիմում: Ընդհանուր առմամբ փարիզցիների կազմում նա անցկացրել է 3 հանդիպում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Կիլիան Մբապեն արդեն համաձայնվել է տեղափոխվել «Ռեալ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ