ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջին երկու տարիների ընթացքում երբեք չի բանակցել անգլիական ակումբների հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բացի այդ, 25-ամյա ֆրանսիացին նախորդ ամառ մերժել էր Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկը՝ տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով։
«Պատճառն այն է, որ նա ցանկանում էր տեղափոխվել միայն «Ռեալ» և 2022 թվականի հունիսից հետո կրկին չվշտացնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին»,- գրել է Ռոմանոն։
Մբապեն ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Հարձակվողը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։