ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նոր վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Կիլիանը չի կարող մեզ օգնել «Անժե»-ի դեմ խաղում:
Դա նրա նախորդ վնասվածքի կրկնությունը չէ:
Նրան ժամանակ կպահանջվի վերականգնման համար» , – գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը: