Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը գովեստի խոսքեր է ասել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին։
«Նա շատ լավ սկսեց մրցաշրջանը: Ես սկսում եմ ճանաչել նրան։ Կիլիանը հիանալի խաղացող է, ֆրանսիացի շատ մեծ անհատականություն: Այս ամառ նա բարդ իրավիճակում էր, բայց պատասխանեց Թուլուզում։ Դա լավ է մեզ համար, լավ է ՊՍԺ-ի համար։ Մեզնից է կախված, որ նա լավ էր մեզ հետ և թեթև ու բաց»,- Գրիզմանը մեջբերում է L’Equipe-ը:
Ֆրանսիա – Իռլանդիա հանդիպումը կկայանա այսօր սեպտեմբերի 7-ին: Հանդիպման սկիզբը Երևանի ժամանակով 22։45-ին է։