McDonald’s-ի այցելուին սննդի փոխարեն պատահաբար 5000 դոլար են տվել

Հրապարակող՝

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում McDonald’s-ը փակվել է

ԱՄՆ-ում McDonald’s-ի հաճախորդը պատվիրել է McMuffin և փոխարենը ստացել 5000 դոլար կանխիկ գումար: Այս մասին հայտնում է AL.com պորտալը։

Ջոսիա Վարգասը ընտրել է իր սովորական ուտեստը: Երբ արագ սննդի կետի աշխատակիցները նրան տվել են պատվերով փաթեթը, նա ստուգել է այն։ Ի զարմանս տղամարդու՝ սննդի փոխարեն ներսում գումար է եղել։

Վերադառնալով հաստատություն, Վարգասը կատակով հարցրել է անձնակազմին, թե արդյոք նրանք ներգրավված են փողերի լվացման մեջ: Հետո նա բացատրել, թե ինչ է եղել, և աշխատողները թեթեւացած շունչ են քաշել։ Պարզվել է, որ գումարը պատահաբար է հայտնվել փաթեթի մեջ։

«Ժողովուրդ, բարիք արեք, վերադարձեք հինգ հազար դոլար և ստացեք 200 McDonald’s-ի անվճար սննդի ամսական բաժանորդագրություն։ Դա լավ գործարք է»,- եզրափակել է Վարգասը։

Ամենաթարմ